Բանաստեղծություններ
Նահապետ ՔուչակО книге
Նահապետ Քուչակի անունով գրավոր եւ բանավոր ավանդությամբ պահպանվել եւ առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյախրատական եւ սիրային բովանդակությամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով։ 1880-ական թվականներից թյուրիմացաբար Նահապետ Քուչակին են վերագրվել նաեւ միջնադարյան հայրենները։ Այդ վերագրումն սկսվել է բանասեր Ա. Տեւկանցի «Հայերգ» գրքից (1882) եւ հետագայում դարձել է գրական ավանդույթ, որին հետեւել են նաեւ ուրիշ բանասեր-գրականագետներ։ Թեեւ 1920-ական թվականներին Մ. Աբեղյանը ապացուցեց այդ վերագրման անհիմն լինելը, բայց հետագայում եւս Նահապետ Քուչակը համարվել է միջնադարյան հայրենների հեղինակ, նրա անունով են հրատարակվել եւ բազմաթիվ լեզուներով թարգմանվել այդ երգերը։ Այս իմաստով Նահապետ Քուչակը դարձել է պայմանական եւ հավաքական անուն, որով լայն շրջաններում հայտնի է հայ միջնադարյան քնարերգության այդ մեծ եւ հարուստ ժառանգությունը։
Рейтинги этой книги | за всё время |
Мифы. Легенды. Эпос | №2537 |
Детская литература | №5254 |
Современная русская и зарубежная проза | №6774 |
Сказки народов мира | №12119 |
Мифы / легенды / эпос | №2459 |
Зарубежная поэзия | №848 |
Сказки | №12066 |
Классическая проза | №4362 |
Драматургия | №5681 |
Поэзия | №10734 |