Начать читать книгу
О книге
Входит в серию: Столетие геноцида армян«Խամսայի մելիքություններ» պատմական հետազոտության մեջ Րաֆֆին հանդես էր գալիս իբրեւ 18-րդ դարի շարժումների տարեգիր: Վեպում նա լայն ծավալ էր տալիս իր ստեղծագործական երեւակայությանը, միաժամանակ օգտագործելով թեկուզեւ այն սակավաթիվ աղբյուրները, որ կային այն ժամանակ եւ որոնցից օգտվել է վիպասանը: Այդ աղբյուրներից մեկը 1870-ական թվականներին արտասահմանում գրաբար լեզվով տպագրված մի գիրք էր` «Դավիթ բեկ», ընտիր պատմություն Դավիթ-բեգին եւ պատերազմաց հայոց խափանու վերնագրով: Ենթադրություն կա, որ այդ գիրքը գրված լինի շարժման ղեկավար դեմքերից մեկի` Ստեփաննոս Վարթանեսյան-Շահումյանի ձեռքով: Վեպում Րաֆֆին երկու անգամ ուղղակի մեջբերում է կատարում այդ գրքից, ինչպես նաեւ պատմական այլ փաստաթղթերից, դիմում է նաեւ ժողովրդի մեջ պահպանված զրույցներին, որոնք հետագայում, վեպը լույս տեսնելուց շատ տարիներ անց, հավաքել եւ իբրեւ մի ամբողջական, շարժման ժողովրդական պատմություն, հրատարակել է բանասեր եւ բանահավաք Երվանդ Լալայանը:
Рейтинги этой книги | за всё время |
Современная русская и зарубежная проза | №4072 |
Классическая проза ХIX века | №5634 |
Зарубежная классическая проза | №10891 |
Литература 19 века | №5620 |
Зарубежная классика | №10865 |
Классическая проза | №3597 |